Սելհըրսթ Պարկ
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Հարավային Նորվուդ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | 1924 |
Կառուցված | 1922-1923 |
Բացված | 1924 |
Ճարտարապետ | Արչիբալդ Լեյտչ |
Սեփականատեր | Կրիստալ Պելաս |
Տարողություն | 26 255 |
Տնային թիմ | Կրիստալ Պելաս |
Դաշտի չափսեր | 101 x 68 մ |
Ծածկույթի տեսակը | Desso GrassMaster? |
Կայք | selhurst-park.co.uk |
Selhurst Park Վիքիպահեստում |
«Սելհըրսթ Պարկ» (անգլ.՝ Selhurst Park[1]), ֆուտբոլային մարզադաշտ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի արվարձան Հարավային Նորվուդում։ «Քրիսթալ Փելասի» տնային մարզադաշտն է։
«Սելհըրսթ Պարկը» բացվել է 1924 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր մարզադաշտի տարածքը, որտեղ տեղակայված էր կղմինդրի հին գործարանը, £2 570 ֆունտով գնվեց Բրայթոնի երկաթուղային ընկերությունից։ Նախագիծը մշակվել է հայտնի ճարտարապետ Արչիբալդ Լեյթչի կողմից և իրականացվել Humphreys of Kensington շինարարական ընկերության կողմից մոտ £30 000 ֆունտով։ Մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 1924 թվականի օգոստոսի 30-ին «Քրիսթալ Փելաս» և «Շեֆիլդ Ուենսդեյ» ֆուտբոլային ակումբների հանդիպումով, որին ներկա էին Լոնդոնի քաղաքապետը և 25000 հանդիսատես։ Մարզադաշտը կազմված էր միայն 1 գլխավոր տրիբունայից, մնացած մասերը կառուցվել են միայն 1960-ական թվականներին։
Բացի ֆուտբոլային հանդիպումներից «Սելհըրսթ Պարկ»-ում անց են կացվել նաև բոքսի, հեծանվային պոլոյի և կրիկետի հանդիպումներ, ինչպես նաև համերգներ։ Մարզադաշտում է անցել նաև 1948 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի 2 հանդիպումները[2]։
Մարզադաշտում հանդես են եկել նաև լոնդոնյան այլ ակումբներ՝ «Չարլտոն Աթլետիկ»-ը (1985-1991) և «Ուիմբլդոն»-ը (1991-2000)։
2011 թվականի հունվարին մարզադաշտի և ակումբի սեփականատերը՝ CPFC 2010 կոնսորցիումը, հայտարարեց առաջիկա 5 տարում «Քրիսթալ Փելաս»-ի սկզբնական դաշտ՝ «Քրիսթալ Փելաս» ազգային սպորտային կենտրոն վերադառնալու մտադրության մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Palace name 12BET as Stadium Sponsor». Crystal Palace F.C. 2013 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 1948 Summer Olympics official report. pp. 45–6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարզադաշտի մասին տեղեկություն «Քրիսթալ Փելաս» ՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2014-11-28 Wayback Machine
- Մարզադաշտի լուսանկարը
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելհըրսթ Պարկ» հոդվածին։ |
|